BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվեց «Օտրի» տրիոյի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվեց «Օտրի» տրիոյի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ
21.03.2018 | 22:49

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն հանդես եկավ խորհրդանշական համերգային ծրագրով։ Երեկոյի ընթացքում հնչեցին ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների՝ Էմիլ Վալդթոյֆլի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի գործերը։

«Օտրի» տրիոն ունի երկու տարվա համերգային կենսագրություն։ Գործիքային կազմով՝ ջութակ, այլտ, ֆլեյտա, այն բացառիկ է։ Տրիոն ներկայացնում են ալտահար Արևիկ Կոսյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը և ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը։
Երաժիշտները հանդես եկան ինչպես տրիոյով, այնպես էլ՝ դուետներով։ Երեկոյի ընթացքում տրիոյի երաժիշտների հետ ելույթ ունեցավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տավղահար Արփինե Բաբայանը։


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգը բացվեց տանտիրոջ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Այշեի պարի» ներկայացմամբ։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև պրեմիերա՝ Վաչագան Հովհաննիսյանի «Le Stelle» տրիոն ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, որը գրվել է հատուկ «Օտրի» տրիոյի համար։
Անսամբլի երաժիշտները նշեցին, որ առաջիկայում ունեն մի շարք ծրագրեր. ապրիլի 7-ին հանդես են գալու Դիլիջանի UWC միջազգային դպրոցում Music of Armenia-ի կողմից իրականացվող «Կանանց երաժշտական միամսյակ» նախագծի շրջանակներում՝ եզրափակելով միջոցառումների շարքը։ Մայիսին համերգով ներկայանալու են Գորիսում։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ տրիոյի երաժիշտներն աշխատում են։

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ